Ամանորյա սեղանի համար շատ համեղ եգիպտացորենով աղցան
Ամանորյա սեղանի համար շատ համեղ եգիպտացորենով աղցան
Անհրաժեշտ պարագաներ՝
Պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա
պանիր — 150 գ․
սալորի չիր — 150 գ․
ձու — 3 հատ
կանաչ սոխ — 1 փունջ
մայոնեզ — 2 ճ․գ
սխտոր — 1 ատամիկ
աղացած սև պղպեղն ու աղը ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Սալորի չիրը դնում ենք գոլ ջրի մեջ։ Այդ ընթացքում ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով։ Տեսնում ենք, եթե սալորի չրերը փափկել են, հանում ենք ջրի մեջից և մանր կտրատում ենք։
Սալորների վրա ավելացնում ենք ձուն, պանիրը և եգիպտացորենը։ Այդ ամենի վրա լցնում ենք ճզմած սխտորը։ Այդ ամենի վրա ավելացնում ենք մայոնեզը և լավ խառնում։