Աղջիկը մերժեց տղային, քանի որ նա աղքատ էր, իսկ կյանքը չար կատակ խաղաց նրա հետ

Աղջիկը մերժեց տղային, քանի որ նա աղքատ էր, իսկ կյանքը չար կատակ խաղաց նրա հետ: Ամեն մարդ պոտենցիալ կեսին ընտրելու համար ուշադրություն է դարձնում մի շարք հատկանիշների: Ոմանք կարևորում են ընդհանուր բնավորության գծերը, դիմացինի բարի և հոգատար լինելը, մյուսները փնտրում են մեկին, որը կերջանկացնի իրենց: Ոմանք մարդուն սիրում են գումարի համար…

Այս պատմությունը մեկ տարի է՝ համացանցում ընթերցվում է, բայց չի կորցնում իր ակտուալությունը:

Աղքատ տղան սիրահարվում է հարուստի աղջկա: Նա առաջարկություն է անում աղջկան և կոպիտ պատասխանի արժանանում: Աղջիկը ծաղրում է նրան՝ ասելով, որ տղայի ամսական աշխատավարձն ինքը մեկ օրում է վատնում, իսկ նման մարդը տեղ չի կարող ունենալ իր կողքին:

Անցնում են տարիներ, սակայն տղան չի մոռանում աղջկան: Մի անգամ նրանք հանդիպում են առևտրի սրահում, իսկ աղջիկը, տեսնելով նրան, ասում է.

– Բարև։ Գիտե՞ս՝ ես ամուսնացել եմ, իսկ գիտե՞ս, թե ամուսինս ինչքա ՞ն է վաստակում ամսական…Տասնվեց հազար դոլար։ Նա շատ խելացի է:

Տղան քարանում է` նման խոսքեր լսելով այն մեկից, ում համար պատրաստ էր սարեր շուռ տալ:

Այդ պահին մոտենում է աղջկա ամուսինը և տեսնելով տղային՝ շփոթված ասում է.

– Պարոն, դո՞ւք էլ եք այստեղ։ Թույլ տվեք ներկայացնել կնոջս…

Նրա գնալուց հետո ամուսինն ասաց կնոջը.

– Սիրելիս, այս պարոնն այն մարդն է, որի մասին պատմել եմ: Նա 100 մլն արժողությամբ ծրագրի սեփականատերն է: Նա ժամանակին սիրել է մի աղջկա, որը կոտրել է նրա սիրտը, ինչի հետևանքով մինչև հիմա միայնակ է: Այդ աղջիկը շատ երջանիկ կլիներ, եթե նրան ընտրեր:

Աղջիկը ափսոսանքով նայում էր հեռացող անցյալի հետևից…

Ի՞նչ է առակը ցուցանում: Կյանքը նման է հայելու, որի մեջ յուրաքանչյուրը տեսնում է միայն սեփական արտացոլանքը: Պետք չէ մարդկանց վերևից նայել, քանի որ չգիտենք, թե ճակատագիրն ինչ անակնկալներ է պատրաստել մեզ համար: