Աղբն էնքան է լցվել Գլենդել հիլզ թաղամաս, որ 40-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում թաղամաս մտնել չի լինում․ ֆոտո

Աղբն էնքան է լցվել Գլենդել հիլզ թաղամաս, որ 40-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում թաղամաս մտնել չի լինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուսինե Մարգարյանը և լուսանկար տեղադրել։

«Ինչքան կարելի է աղբահանության, ավելի ճիշտ՝ աղբաՉհանության մասին խոսել։

3 օր է քաղաքապետարանի քթի տակ գտնվող Գլենդել հիլզ թաղամասում աղբը չի տարվել, 40-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում աղբն էնքան է լցվել, որ թաղամաս մտնել չի լինում»։

Քիչ անց օգտատերերից մեկը լուսանկարի մեկնաբանություն բաժնում տեղեկացրել է, որ այս պահին այդ հատվածում աղբահանություն է իրականացվում և որպես ապացույց, տեղադրել էր աղբահանությունից լուսանկար։