Ահաբեկչություն՝ Իրանում․ կան տասնյակ զոհեր

Ահաբեկչություն՝ Իրանում․ կան տասնյակ զոհեր

Զահեդանում ահաբեկչական հարձակման հետեւանքով ԻՀՊԿ-ի եւ Բասիջի ուժերի 32 մարդ անդամ է զոհվել, գրում է Mehr-ը։

Զահեդանում ոստիկանական բաժանմունքում ահաբեկչությունից հետո զինված խումբը կրակ է բացել։

Սիստան եւ Բելուջիստանի նահանգապետ Հոսեյն Մոդարես Խիաբանին հայտնել է, որ հարձակման հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել, եւս 20-ը ոստիկան է։

«Անկարգությունների մասնակիցները, որոնք պատկանում են   ահաբեկչական եւ անջատողական խմբավորումներին, որոնց ինքնությունը հայտնի է, հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, քարեր եւ դյուրավառ նյութեր նետել եւ կրակ բացել»,-ասել է նա։

Բախումների հետեւանքով զոհվել է Սիստան եւ Բելուջիստանի ԻՀՊԿ անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Ալի Մուսավին։