Ակցիայի ժամանակ ավտոմեքենայի վարորդը վրարեթի ենթարկեց ակտիվիստին

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիայի ժամանակ թեթև վրաերթի ենթարկվեց ակտիվիստ՝ Արեն Մկրտչյանը։ Նա այլ ակտիվիստների հետ փորձում էր փակել ճանապարհը, երբ կանաչ գույնի Mercedes-ի վարորդը, չցանկանալով կանգնել, նրան վրաերթի ենթարկեց։ Ակտիվիստը թեթև հարված ստացավ, բարեբախտաբար, դատելով տեսանյութից, նրա վնասվածքները լուրջ չեն։

Նյութի աղբյուր՝ mamul.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...