Ակտիվ մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին. շուտով կհայտնեմ՝ որ ուժի հետ եմ․ Արա Աբրահամյան

Ակտիվ մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին. շուտով կհայտնեմ՝ որ ուժի հետ եմ․ Արա Աբրահամյան

«Ես գնալու եմ Հայաստան և շատ ակտիվ մասնակցելու եմ էս ընտրություններին»,- այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և սպասվող արտահերթ ընտրություններին։ Արա Աբրահամյանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանն ընտությունների անցկացման դեպքում ակտիվ մասնակցել։ Անձամբ Արա Աբրահամյանը նույնպես անմասն չի մնա այդ գործընթացներից և ամեն ջանք կգործադրի Հայաստանի վերածնունդն ապահովելու դժվար գործում։

«Շատ շուտով կասեմ, թե քաղաքական որ ուժի հետ եմ, ում հետ, ինչ պայմանավորվածություններ և ինչ թիմ ունեմ և ոնց եմ տեսնում էդ երկրի փոխվելը։ Մենք ժողովրդի հետ կկառուցենք երկիրը, էն ամենալավ ուրախ, զվարթ օրերը կգան, և մեր երեխաները կստանան ամենալավ կրթությունը»,- ասել է նա։

Տեսանյութը ստորև