«Ախ, դանգեց». Գյումրիի զինվորական թաղամասում ռուս և հայ տղաների «ռազբորկան» ավարտվել է դանակահարությամբ

1in.am-ը գրում է․ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս՝ 2001 թվականի ապրիլին ծնված Ալադդին Խ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի կատարման պահին՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, Ալադդին Խ.-ն 15 տարեկան էր, սովորում էր Գյումրիի ռուսական դպրոցի 9-րդ դասարանում:

Ալադդին Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի՝ անչափահաս Տիգրան Ե.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Ալադդին Խ.-ն ընկերների հետ Գյումրիի ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթ Հ.-ին, տուժող Տիգրան Ե.-ին ու վերջիններիս ընկերներին՝ պարզաբանում կատարելու Դավիթին իրենց կողմից ծաղրելու, նրան «բրեկետ» անվանելու հարցով:

Անչափահասների միջև «պարզաբանումը» վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ Տիգրան Ե.-ն իր մոտ եղած մետաղե խողովակով երկու անգամ հարվածել է Ալադդինին, իսկ վերջինս իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Տիգրանի կրծքավանդակի հետին մակերեսին ու վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի՝ 9-10-րդ կողերի շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքի, հեմոթորաքսի ձևով, ինչն ուղեկցվել է պլևրոպուլմոնալ և հեմոռագիկ շոկով:

Դատարանում անչափահաս ամբաստանյալ Ալադդին Խ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, նշել է, որ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառել է ո՛չ դիտավորությամբ:

Ալադդին Խ.-ն հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից, ընկերների հետ զբոսնել է Գյումրիի զինվորական թաղամասում գտնվող ռուսական դպրոցի մոտ:

Ժամը 18-ի սահմաններում այնտեղ հանդիպել է Դավիթին, Տիգրանին ու էլի մի քանիսին:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում