Ալիևը ցավակցել է Էրդողանին

Ալիևը ցավակցել է Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ցավակցել է Թուրքիայի 13 քաղաքացիների մահվան կապակցությամբ, որոնց մարմինները հայտնաբերվել են Իրաքի հյուսիսում:

Ցավակցության տեքստում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ, թանկագի՛ն եղբայր: Խորապես ցնցված եմ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 13 անմեղ անձանց դաժան սպանության լուրով, ինչը տեղի է ունեցել ուխտադրուժ ահաբեկչական ակտի պատճառով:

թուրքիա շտապօգնություն

Անսահման վրդովված ենք այս հրեշավոր ահաբեկչական ակտի պատճառով, որն ուղղված էր խաղաղ բնակիչների դեմ, վճռականորեն քննադատում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները»: