Ալիևը հրաժարվել է էժան նավթ վաճառել Լուկաշենկոյին «Ժողովուրդ»

Մինսկը բավականին ցածր է գնահատել ադրբեջանական նավթը, այդ իսկ պատճառով Բաքուն ստիպված է հրաժարվել համագործակցությունից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, փոխանցում Udf.by-ը: Նրա խոսքով՝ 2016թ. Ադրբեջանը Բելառուս է ուղարկել ավելի քան 500 հազար տոննա ծավալով նավթի մեկ բաժին:

Տարեսկզբին մատակարարումը դադարեցվել է: «Ինչպես հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները, երկրի կառավարությունը մտադիր է ադրբեջանական նավթ գնել մեկ բարելի դիմաց ընդամենը 30 դոլարով: Այսինքն նույն գնով, որով Բելառուսը ռուսական նավթ է ներմուծում,-նշել  է փորձագետը: Շաբանը նշել է, որ նավթային ծրագրերը չեն կարող սոցիալական կամ միջկառավարական ծրագիր լինել:

Նյութի սկզբնաղբյուր` armlur.am