Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն անցյալում է

Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն անցյալում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել։

«Եվ այսպես, հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը մնում է անցյալում, դա նշում են նաև միջազգային փորձագետները»,- հայտարարել է Ալիևը՝ իր ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ։

Էրդողան Ալիև

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կմասնակցեն «անվտանգության գործողություններին» Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, տարածաշրջանի հարեւան երկրները համաձայնվել են նման տեսակետին:

«Մեր բոլոր հարևանները աջակցություն են հայտնել այս հայտարարությանը: Մեր երկու հարևանները ՝ Ռուսաստանը և Թուրքիան, կմասնակցեն ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովման գործողություններին», — ասաց Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին:

Պայմանագրին համապատասխան, Աղդամի շրջանը Ադրբեջանին կվերադարձվի մինչեւ նոյեմբերի 20-ը: