«Ալիեւն է ասել՝ ՀՀ-ն դատարկվում է, ոտքով կգան կգրավեն». Վոլոդյա Ավետիսյան «Առավոտ»

«1994թ. զինադադարից այս կողմ իշխանությունները ոչինչ չեն արել, որ տարածք չտան, ամեն ինչ արել են, որ տարածք տան:

Իրենք թալանող են, ժողովրդի ընտրյալները չեն»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները ոչինչ չեն անում,  որ Արցախը չտան. «Թշնամին գիտի, որ մենք օր օրի թուլանում ենք: Չի բացառվում, որ ամեն րոպե պատերազմ սկսվի: Ալիեւը մի քանի տարի առաջ ասել էր,  որ ՀՀ-ն դատարկվում է, ոտքով կգան կգրավեն»:

Նյութի աղբյուրը` aravot.am