Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից
Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջից։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Նշենք, որ 2023 թվականի հունվարի 14-ին նա նշանակվել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։