Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի Ուրարտու խանութից դիմակ չունենալու պատճառով:

ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չեն բերու՞մ:

Վաճառողը պատասխանել է շատ լավ բերում են ու կարծեմ դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել:

Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, որովհետև խանութի ներսում առանց դիմակի վիճել չի կարելի»: