ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված․ «Իրավունք»

ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` պատգամավոր Վահե Ղալումյանը, որն առավել հայտնի է «Տարվա քավոր մականվամբ», Իջեւան քաղաքում «գործ տալով» է զբաղված:

Իջեւանյան մեր աղբյուրները հայտնում են, որ Ղալումյանը հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջեւան եւ փողոցներում գաղտնի շրջում` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն կրում: Թե ինչու է պատգամավոր Ղալումյանն այդչափ ստորացուցիչ աշխատանքով որոշել զբաղվել, թերեւս անհասկանալի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում