ԱԺ-ի՝ հակաալերգիկ և հրակայուն, միլիոնների հասնող ուղեգորգերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն դեռ մայիս ամսին ուղեգորգ գնելու համար ՀՀ պետբյուջեից 5,1 մլն դրամ է ծախսել։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 600 հատ ուղեգորգ՝ յուրաքանչյուրը 8500 դրամ արժողությամբ։

Ուղեգորգերի տեխնիկական նկարագրում էլ նշված է, որ դրանք պետք է պատրաստված լինեն որսի թելից ու պոլիպրոպիլենից, լինեն հակաալերգիկ ու հրակայուն։ Իսկ արդեն վերջնական նախշերը պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ։

Մինչ այդ, հետաքրքիր է՝ ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղեգորգերը, որ հիմա նորը ձեռք բերելու կարիք է առաջացել։

Հատկանշական էփաստը, որ այս փաստաթղթերը ստորագրել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, այլ ֆինանսական փաստաթղթերի պատասխանատվությունը դրվել է նրա առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի վրա։

Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։