Աժ առաջին նիստի բացումը կատարվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնանքով

Րոպեներ առաջ մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է պատգամավորներից ամենատարիքովը՝ Կնյազ Հասանովը: Նա «Իմ քայլը» խմբակցությունից է, ներկայացնում է Հայաստանի քրդական համայնքը:

Նիստի բացմանը ներկա են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով նիստի սկզբում օրհնեց 7-րդ գումարման Աժ առաջին նիստը:

Այսօրվա նիստի օրակարգում հետեւյալ հարցերն են.

Հաշվիչ հանձնախմբի ստեղծում:

Ազգային ժողովի նախագահի ընտրություն:

Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություն:

Մշտական հանձնաժողովների ստեղծում:

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն:

Կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում:

Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: