Ադրբեջանցի դիվերսանտի դին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել ադրբեջանական կողմին

Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց: Այս տեղեկությունը հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, կողմերի համաձայնությամբ և դիմումի հիման վրա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է շփման գծում զոհված զինծառայողի մարմնի դուրս բերմանը»,-հայտնեց Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ ս․թ․ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: