Ադրբեջանցի դերասանուհին լողազգեստով ու մուշտակով «պայթեցրել» է համացանցը (Տեսանյութ)

Ադրբեջանցի դերասանուհի Լեյլա Գումբատովան նոր ֆոտոշարք է ներկայացրել, որի պատճառով հայտնվել է ծիծաղելի իրավիճակում՝ ստանալով տարբեր քննադատություն և ծաղրանք պարունակող մեկնաբանություններ։

Բանն այն է, որ դերասանուհին լուսանկարներն արել է ծովում՝ լողազգեստով, վրայից հագած հաստ մուշտակ։ Նա այդ հագուկապով ջուրն է մտել, լողացել է, զվարճացել է, իսկ արդյունքում ստացված ֆոտոշարքով՝ ողողել է իր Ինստագրամի էջը։ Դե, իսկ նրա հետևորդներն ու երկրպագուները ծաղրել ու քննադատել են նրան։

Ավելի վաղ, Լեյլան ևս մեկ, այդպիսի ոչ ստանդարտ, կամ կարելի է ասել տարօրինակ ֆոտոշարք էր արել ձմռանը՝ ձյունոտ սարերում, լողազգեստով, բայց այս անգամ՝ առանց մուշտակի։

Լեյլան ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է, որ նա բացարձակ իրեն վատ չի զգում բացասական մեկնաբանություններից, որ իր արարքի մեջ ոչ մի վատ բան չկա, և ավելին՝ իրեն շուտով կկրկնօրինակեն շատ այլ հայտնիներ։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 9
    Shares
Loading...
Загрузка...