Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ

Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ ժամեր առաջ հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին։

«Ադրբեջանցի դիրքապահները, որոնք օրերս ներխուժել են մեր սահման կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հովվի ուղղությամբ, նրան հորդորել են, որ անասունը չտանի այդ կողմեր, բարեբախտաբար, կրակահերթը շրջանցել է հովվին և ինչպես համայնքապետարանի աշխատակիցը փոխանցեց վիրավորվել է ձին։

Ադրբեջանցիցները հովվից խլել են մեծ գլխաքանակով անասուններ, թե կոնկրետ քանի գլուխ, համայնքապետարանի աշխատակիցն ասաց, թե դեռևս հայտնի չէ, այդ հարցն են փորձում ճշտել»,- ասված է հաղորդագրությունում: