Ադրբեջանում հզոր պայթյուն է եղել․ Գրեթե ամբողջ Բաքուն թաղվել է խավարի մեջ

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ն, այսօր կեսգիշերին՝ 00:20-ին ամբողջ Բաքուն, ինչպես նաև Ադրբեջանի այլ շրջաններ, թաղվել են խավարի մեջ:

Հոսանքազրկման պատճառ է դարձել Մինգեչաուր քաղաքում գտնվող խոշորագույն «Ադրբեջան» ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը: Իսկ պայթյունն, ըստ ադրբեջանական կայքերի, տեղի է ունեցել անոմալ շոգի պատճառով:

Հոսանքազրկվել են Բաքուն, Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Աղդաշը, Բարդան, Գախը, Զագաթալան և այլ շրջաններ:

Աղբյուր՝ mamul.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...