Ադրբեջանում գերության մեջ գտնված Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան․ Sputnik Armenia
Ադրբեջանում գերության մեջ գտնված Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան
ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդքասարյանը, ում ադրբեջանցի զինվորականները ստիպել էին նկարահանվել ֆեյք հոլովակում, վերադարձել է հայրենիք: Բաղդասարյանը Sputnik Armenia-ին պատմել է, որ երեք այլ գերիների հետ վերադարձել է Հայաստան:
Նա նշել է, որ փորձում է հարմարվել հանգիստ կյանքին, շփվում է հարեւանների հետ եւ միավորվել է իր կատվի` Պուշոկի հետ:
Նշենք, որ Բաղդասարյանը Ադրբեջանում գերության մեջ է գտնվել ավելի քան 2 ամիս: