Ադրբեջանում այսօր երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում

Ադրբեջանում այսօր ՝ օգոստոսի 10-ին, ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է երկրաշարժ։ Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:

Ցնցումները զգացել են Լոռու, Տավուշի մարզերում:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրից 16 կմ հյուսիս, ուժգնությունը 4.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 10կմ խորության վրա: