Ադրբեջանի ՊՆ խումբը դրոշը փակցրեց Բերձորից Գորիս տանող մայրուղու վրա

Ադրբեջանի ՊՆ խումբը դրոշը փակցրեց Բերձորից Գորիս տանող մայրուղու վրա

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցիների ՊՆ PR խումբը դրոշը փակցրեց Բերձորից Գորիս տանող մայրուղու վրա, նկարահանեց, թե իրենց շարասյունը ոնց է անցնում դրոշի ներքո, հետո հանեցին դրոշը ու տարան։

Երեկ կեսգիշերն անց էլ հարկայինի գրասենյակի դիմաց շարեցին իրենց զինվորներին, դրոշը դրեցին վրան ու նկարահանեցին՝ տպավորություն ստեղծելով, թե Բերձորում կարևոր շենքի մոտ են նկարվել։

Այսօր ակտիվ կշրջանառեն իրենց պրոպագանդա վիդեոները, շատ չնեղվեք այդ բեմականացումներից»։