Ադրբեջանի ԱԳՆ հայ գերիների վերադարձի մասին

Ադրբեջանի ԱԳՆ հայ գերիների վերադարձի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ` Երևանը Բաքվին է ներկայացրել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզները:

«Ի պատասխան՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 հայ մարդու: Փոխանցված քարտեզները ցույց են տալիս 92 հազար ականների գտնվելու վայրը:

Բաքուն շնորհակալություն է հայտնում Մոսկվային և անձամբ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին ցուցաբերած օգնության համար», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Բաքվից Երևան են վերադարձել 15 հայ գերիներ։