«Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ.

«Ինչպես գիտեք, օգոստոսից Ադրբեջանը ԻԻՀ բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում՝ Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող հատվածում:

Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրամանացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ:

Դրանից հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի, Տաթև-Հալիձոր, Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ու այստեղով իրականացնել երթևեկությունը»: Նա նշեց, որ ճանապարհն ասֆալտապատվել ու շահագործման է հանձնվել:

Տեսանյութը ստորև