Ադրբեջանը գնդակոծել է սահմանամերձ Չինարին. Գյուղը նյութական հսկայական վնաս է կրել

1in.am-գրում է.

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ինչի հետևանքով գյուղը զգալի նյութական վնաս է կրել: Այս մասին ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Հուլիսի 20-ին հակառակորդի գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցվել մեր համագյուղացուն: Հակառակորդի գործողություններից զոհ կամ վիրավոր չունենք»,- ասաց Սաղոյանը:

Նյութի աղբյուրը` 1in.am

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...