Ադրբեջանական կողմից ուժգին պայթյուն է տեղի ունեցել և լսվել է մարդկային վայնասուն, որին հաջորդել են կրակոցներ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց:

Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ: Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարծերին։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...