Ադրբեջանական զինտեխնիկայի խոցման կադրեր են հրապարակվել (Տեսանյութ)

Ադրբեջանական զինտեխնիկայի խոցման կադրեր են հրապարակվել (Տեսանյութ)

Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական զինտեխնիկայի խոցման նոր կադրեր է հրապարակել:

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։

տանկեր

Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի, տվյալները ճշտվում են։

ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Տեսանյութը ստորև