Աբրահամ Ռուսսոն Երևանում է․ նա շնորհավորում է Սամվել Ալեքսանյանի դստեր տարեդարձը (Տեսանյութ)

Աբրահամ Ռուսսոն Երևանում է․ նա շնորհավորում է Սամվել Ալեքսանյանի դստեր տարեդարձը (Տեսանյութ)

Երգիչ Ավրաամ Ռուսոն Հայաստանում է։ Երևան ժամանելուց հետո երգիչը երեկ երեկոն անցկացրել է քաղաքի սրճարաններից մեկում հայ ընկերների հետ։

Նա եկել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու։ Երգիչը տեսագրություն է հրապարակել, որում Աստղիկ Ալեքսանյանի և նրա ամուսնու` Դավթի հետ նստած է ռեստորանում։

Տեսանյութում գործարարի դուստրը հարցնում է, թե ինչպես է երգիչն իրեն զգում Երևանում, լսվում է պատասխանը. «Հրաշալի»։

Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինե Ալեքսանյանը, նույնպես տեսանյութ է հրապարակել, որում երգիչը շնորհավորում է Աստղիկի ծննդյան տարեդարձը։

Տեսանյութը ստորև