ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Մանվել Գրիգորյանի առանձնատուն. ստուգումներ են նաև Դոն Պիպոյի տանը

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ է իրականացվում նաև Ակնալիճ գյուղում գտնվող ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:

Մեզ հետ զրույցում ԱԱԾ լրատվության վարչության պետ Գալստյանը հաստատեց, որ այս պահին որոշակի գործողություններ են իրականացվում Էջմիածնում, մասնավորապես ՝ Գրիգորյանի առանձնատանը: Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:

Գործողություններ իրականացվում են նաև Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տանը: Հավելենք, որ Էջմիածնի փողոցները երեկվանից փակ են:

Աղբյուր՝ armlur.am