ԱշխարհԺամանց

Victoria’s Secret–ի «հրեշտակ» Ադրիանա Լիման արտասվել է՝ վերջին անգամ բրենդի շոուին մասնակցելու ժամանակ (լուսանկարներ)

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ բրազիլացի մոդել Ադրիանա Լիման, հայտարարել է, որ վերջ է դնում հեղինակավոր Victoria’s Secret բրենդի հետ 19-ամյա համագործակցությանը:

VIKTORIA2

Ինչպես նշում է Daily Mail-ը, երկու երեխաների մայրը երեկ Նյու Յորքում վերջին անգամ է մասնակցել բրենդի շքեղ ցուցադրությանը՝ վերջին անգամ բեմ ելնելով որպես VS «հրեշտակ»:

viktoria1

Նշվում է, որ Լիման բրենդի «ամենատարեց հրեշտակն» է, որը, պոդիում դուրս գալով, չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է: Նա փակել է ներքնազգեստի ցուցադրությունը, ինչի կապակցությամբ ներկաները ոտքի են կանգնել ու ծափահարել են գեղեցկուհուն:

Երեսունյոթամյա Լիման VS-ի հետ համագործակցության ընթացքում մի քանի անգամ արժանացել է թանկարժեք Fantasy Bra կրծկալը կրելու պատվին:

Կիսվել նյութով