Մամուլ

«Սա պետք է ավարտվի և պետք է ավարտվի` Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով». Էդմոն Մարուքյան

«Սա պետք է ավարտվի և պետք է ավարտվի` Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով». Էդմոն Մարուքյան

«Կոչ եմ անում քվեարկել հանուն կայունության, հանուն այս ճգնաժամի լուծման, հանուն մեր պետության հետագա զարգացման, հանուն այսօրվա քաղաքացիական զարթոնքի կապիտալիզացիայի». խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը: Նա հույս հայտնեց, որ այսօր իր գործընկները կանեն այս քայլը:

«Այսօրվա քվեարկությունը շատ կարևոր է, մենք իրավունք չունենք այս կուտակված հույսերը թողնել և ևս 7 օր ունենալ նույն իրավիճակը: Սա պետք է ավարտվի և պետք է ավարտվի` Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով»,- ասաց Մարուքյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ ՀՀԿ-ն հրաշալի ընդդիմություն կլինի, ավելին՝ արդեն իսկ կա: «Երեկվա հարցուպատասխանը դրա վառ վկայությունն էր: Շատ պատրաստված ու պրոֆեսիոնալ էին: Նախանձելի ընդդիմություն է»,- ասաց Մարուքյանը:

Կիսվել նյութով