ԱշխարհԺամանց

Coca-Cola-ն պատրաստվում է մարիխուանայով ըմպելիք արտադրել

Ըստ Dailymail-ի՝ Coca-cola-ն լուրջ բանակցություններ է վարում Aurora ընկերության հետ՝ նոր ըմպելիք արտադրելու շուրջ։ Դա, ինչպես նշում է աղբյուրը, լինելու է ավելին, քան էներգետիկ ըմպելիք։

Եթե Coca-cola-ն կնքի պայմանագիր Aurora-ի հետ, կլինի առաջին ոչ ալկոհոլային խոշոր ընկերությունը, որը մուտք կգործի մարիխուանայի շուկա։

Որոշ աղբյուրներ պնդում են, որ «ամերիկացի հսկան» լուրջ բանակցություններ է վարում մարիխուանա արտադրող ընկերության հետ` վստահ լինելու համար, որ կբավարարի աճող մարիխուանա շուկայում:

coca cola

Aurora Cannabis-ի հետ գործարքը կարող է հանգեցնել Coca-Cola-ի մարիխուանայով խմիչքների վաճառքին, ինչը, ինչպես ասում են, դրականորեն է ազդում առողջության վրա, թուլացնում է ցավերը և բորբոքումները:

Ընկերությունը դեռևս հանդես չի եկել թեմայի հետ կապված մեկնաբանություներով, սակայն նշել են․«Ըմպելիքների արդյունաբերության շատ այլ ներկայացուցիչների հետ միասին մենք վերահսկում ենք ոչ հոգեբանական ակտիվ CBC-ի մշակումը` որպես ֆունկցիոնալ խմիչքների բաղադրիչ: Ներկա դրությամբ որևէ որոշում չի կայացվել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը։

Կիսվել էջում