ԱշխարհՍպորտ

99-ամյա ավստրալիացի լողորդը սահմանել է համաշխարհային ռեկորդ

Ջորջ Կորոնեսը 50 մետր տարածությունն ազատ ոճ լողաձևում անցել է 56,12 վայրկյանում և 100-104 տարեկանների մեջ սահմանել է համաշխարհային ռեկորդ: BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ Կորոնեսի 100-ամյակը կլրանա այս տարվա ապրիլին:

Ծերունին 35 վայրկյանով գերազանցել է նախկին ցուցանիշը, որը հաստատվել էր դեռ 2014 թ.-ին:

Մեծահասակաների լողի մրցաշարը կայանում էր ԱՄՆ-ի Քլիվլենդ նահանգում:

Թարգմանությունը՝ Bavnews.am

Կիսվել նյութով