Շոու-բիզնես

7 տարի հետո նոր հասկացա, թե ինչ է ամուսնությունը, սովորեցի սիրել ոչ թե էգոիստաբար, այլ անձս խոնարհելով. Լիլի Էլբակյան

«Ժողովուրդ» օրաթերթը կանացի գաղտնիքների և ընտանեկան թեմաների շուրջ զրուցել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի, ինչպես նաև Երևանի Էդգար Էլբակյանի անվան թատրոնի բեմադրիչ, դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ, ով հայտնի է նաև «Տաքսի, էլի լավա», «Մոխրաման», «Poker.am» և այլ ֆիլմերից։

-Լիլի՛, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:

-Ինձ թվում է՝ սուբյեկտիվ հարց է. ես տեսել եմ աղջիկների, որոնք ի ծնե կին են, ունեն կանացի բոլոր հատկությունները, ինչպես իմ աղջիկը։ Բայց, օրինակ, ես հակառակ կերպարն եմ եղել, շատ նման եմ եղել տղայի, շատ մեծ ջանքեր եմ գործադրում, որ կանացի հատկություններ ձեռք բերեմ, աշխատում եմ ինձ վրա՝ օրինակ վերցնելով աղջկանիցս։

-Որը փոքրիկ Աննա Էլբակյանն է, ենթադրում եմ… (Լիլի Էլբակյանը դերասաններ Աննա եւ Արմեն Էլբակյանների դուստրն է)։

-Այո՛, հենց այդպես է, որ կա։

-Ձեր մայրը շատերի համար կնոջ իդեալ է։ Հետաքրքիր է՝ նա Ձեզ կանացի խորհուրդներ տվե՞լ է, ուղիներ ցույց տվե՞լ է։

-Կարելի է ասել` բոլոր բարոյական օրենքներն իրենից եմ սովորել, ինքն է դրանք իմ մեջ ձեւավորել, եւ ես ուրախ եմ դրա համար, ինքս էլ փորձում եմ դրանք փոխանցել դստերս։ Մայրիկիս համար էլ տատիկս՝ հոգեբան Էլդա Գրինն է կնոջ օրինակ եղել։ Այդպես է՝ անկախ քեզնից ինչ տեսնում, այն էլ ընդօրինակում ես։

-Լիլի՛, «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման շրջանակում մարմնավորած չարաճճի աղջկա կերպարը որքանո՞վ է մոտ Ձեր էությանը։

-Ամեն կերպար մարմնավորելիս փորձում եմ ե՛ւ հեռացնել այն ինձնից, ե՛ւ մոտեցնել այն ինձ։ Շատ առումներով այն մոտ է ինձ, շատ առումներով՝ ոչ։ Այնքան եմ ձուլվել այդ կերպարին, որ արդեն չեմ էլ վերլուծում՝ ինչով եմ նման նրան, ինչով՝ տարբեր։ Երբեմն սովորում եմ նրանից, երբեմն հակառակվում եմ այդ աղջկան։ Ամեն դեպքում, շատ իրավիճակներում ինձ նրա նման չէի պահի։

-Ամուսնական զույգերը ստիպված են լինում անցնել տարբեր փուլերի միջով՝ հաճախ հաղթահարելով դժվարությունները, հաճախ էլ նահանջելով: Արդեն 7 տարի է՝ ամուսնացած եք, ինչպե՞ս կբնութագրեք այն փուլը, որում գտնվում եք:

-Կարծում եմ՝ հիմա ամենալավ փուլում ենք։ 7 տարի հետո նոր հասկացա, թե ինչ է ամուսնությունը, սովորեցի սիրել ոչ թե էգոիստաբար, այլ անձս խոնարհելով։ Բայց այդ գիտակցությունը գալիս է շատ ավելի ուշ, երբ քո ստեղծած պատրանքն անցնում է, եւ սկսվում է այն իրականությունը, որը գուցե շատ ավելի լավն է, քան քո ստեղծածը, բայց դու վախենում ես այդ իրականությունից։ Իրականում այդ ճշմարտությունը քաղցր է, ուղղակի պետք է կարողանաս այն ճիշտ ընկալել, ճաշակել եւ փորձել տեսնել նախ ինքդ քո, հետո ուրիշի սխալները։

-Շատ զույգեր հենց այդ փուլում էլ ձախողվում են:

-Կարծում եմ՝ ամենադժվարը առաջին հինգ տարին է։ Դրանից հետո դու արդեն գիտես դիմացինիդ, եւ վրադ ինչ-որ թմրություն է իջնում։ Այդ ժամանակ երկրորդ շնչառության կարիք ես ունենում, եւ երբ դա լինում է, ամեն բան տեղն է ընկնում։

–Երեխայի ծնունդն ի՞նչ է փոխում մոր կյանքում։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել նյութով