7 բան, որ ժառանգականորեն փոխանցվում են երեխաներին միայն հայրերից

1. Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը
Լեսթերի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ որոշակի տիպի քրոմոսոմներ կրող տղամարդկանց 50%-ը հաճախ է հիվանդանում այնպիսի հիվանդությամբ, որն ախտահարում է արյունատար անոթները: Նրանք իրենց այդ հատկությունը կարող են փոխանցել իրենց տղա երեխաներին:

2. Հոգեկան հիվանդությունները
Կան այնպիսի հոգեկան խանգարումներ, որոնք ամենից հաճախ երեխային փոխանցվում են հենց հոր միջոցով, հատկապես, եթե այդ տղամարդը ծնող է դարձել բավականին ուշ տարիքում: Այդ հիվանդություններին են պատկանում մասնավորապես՝ շիզոֆրենիան և հիպերակտիվության ու ուշադրության պակասի սինդրոմը: Ի հակադրություն տղամարդկանց` կանայք ծնվում են ձվաբջիջների ողջ հավաքածուով: ԴՆԹ-ն, որ նրանք փոխանցում են իրենց երեխաներին, ժամանակի ընթացքում չի փոխվում:

3. Ծուռ ատամներ
Հայրերից երեխաները կարող են ժառանգել նաև ատամների հետ կապված խնդիրները, և դա՝ այն պատճառով, որ ծնոտի ձևի ու ատամների առողջության համար պատասխանատու տղամարդկային գեներն ավելի ուժեղ են, քան կանացին:

4. Անպտղության հետ կապված խնդիրներ
Սպերմայի ցածր որակ ունեցող տղամարդիկ կարող են այդ խնդիրը փոխանցել նաև իրենց երեխաներին: Անգամ, եթե արհեստական բեղմնավորմամբ զույգին հաջողվում է երեխա ունենալ, նրանց տղա երեխաները հավանաբար կբախվեն ճիշտ նույն խնդրին, ինչ նրանց հայրերը:

5. Տղա՞, թե՞ աղջիկ
Այո, հենց հոր գեներն են որոշում, թե ով կծնվի զույգի մոտ` տղա՞, թե՞ աղջիկ: Ապագա երեխայի սեռը կանխատեսելու համար պետք է նայել հոր տոհմածառին: Եթե հոր սպերման կրում է X քրոմոսոմ, ապա միանալով մոր X քրոմոսոմին, ստացվում է աղջիկ, իսկ եթե՝ ընդհակառակը, հոր սպերման լիցքավորված է Y քրոմոսոմով, կլինի տղա:
6. Աչքերի գույնը
Ճիշտն ասած, 2 ծնողի գեներն էլ որոշակի դեր են խաղում այն բանում, թե աչքերի ինչ գույն կստանա երեխան: Սակայն ամենից հաճախ երեխային փոխանցվում են հոր դիմագծերն ու աչքերի գույնը, քանի որ նրա գեները դոմինանտ են կնոջ գեների համեմատությամբ:
7. Հասակը
Երեխայի հասակն իսկապես մեծ մասամբ կախված է գեներից, հատկապես՝ հոր գեներից: Եթե հայրը բարձրահասակ է, ապա երեխաներն էլ բարձրահասակ կլինեն, ինչպես նրանց հայրը, միգուցե ոչ այնքան, եթե մայրն է ցածրահասակ, բայց, այնուամենայնիվ, խիստ ցածր հասակ չեն ունենա:
Աղբյուր՝ 1tvblog
Մեկնաբանել
Loading...