Մամուլ

55-ամյակս դիմավորեցի Արցախում` իմ փոքրիկ բլբլված հյուղակում, իմ շատ սիրելի ընկերների հետ. Պավել Մանուկյան

«Սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձը` 55-ամյակս շնորհավորելու համար: Շնորհավորանքները չեն դադարում մինչ օրս: Բարեմաղթանքները, արժեվորումները մեկը մյուսից հուզիչ էին, մեկը մյուսից գեղեցիկ: 55-ամյակս դիմավորեցի Արցախում` Խաչեն գետի ափին, իմ փոքրիկ բլբլված հյուղակում, իմ շատ սիրելի ընկերների հետ` Ներսես Օհանջանյանի, տանկիստ Մհերի, Առաջաձորցի Գագոյի, Շեխերցի Վլադիկի, Ազողցի Վարդանի…կնոջս ծնողների, որոնք մեր բացակայության ընթացքում ոչ մի րոպե չէին բացակայել իմ այդ անչափ սիրելի վայրից և խնամել էին իմ փոքրիկ այգին, որքան կարողացել էին:

Զույգ մանգաղներս պատիցս կախվեցին, բայց հնձելիք չունեմ: Ազգիս ու հայրենիքիս առաջ պարտքիցս դեռ ոչինչ մարած չունեմ: Ու մեկ էլ տեղեկանում եմ մեր չորս անգին զինվորների անտեղի նահատակության մասին: Կենացները դարձան իմաստազուրկ: Տղերքի կենացը խմելուց զատ, նրանց համար ուրիշ բան արած չունենք:

Խավարի մեջ դուրս եկա այգիս,Աչքերս կուլ գնացին կոպերիս տակ

Ու հրե արցունքները դեմքս թացեցին

Սիրտս մորմոքած զինվորի ծնողի համար …

Ծառերս խավարի մեջ ինձանից խռովեցին

Մեր տան դալար չափարից

Չորսը պահապան հրեշտակներ գնացին». Պավել Մանուկյան

Կիսվել նյութով