Օգտակար

5 սխալ, որ անում եք հարցազրույցի ժամանակ, ԱՄՆ վիզա ստանալու համար

5 սխալ, որ անում եք հարցազրույցի ժամանակ, ԱՄՆ վիզա ստանալու համար

1. Ավելորդ լրացուցիչ տեղեկություններ

Մի տրամադրեք ավելորդ տեղեկություններ ինքնակամ, եթե այդ մասին ձեզ չեն հարցնում: Շատ հաճախ, մարդիկ փորձում են շատ ավելի վստահ ու խելացի թվալ, պատասխանելով հարցերին ավելի մանրամասն, քան անհրաժեշտ է: Սա կարող է հանգեցնել լրացուցիչ կողմնակի հարցերի, որոնք ձեր օգտին չեն լինի:

2. Ինչու՞ եք ցանկանում ստանալ ԱՄՆ վիզա

Այս պարզ հարցին մարդկանց մեծամասնությունը պատասխանում է սխալ ասելով, որ ցանկանում է տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում ԱՄՆ և եթե այն իրեն դուր գա, նա կրկին կվերադառնա հետ: Այս հարցի ամենաճիշտ պատասխաններից մեկը կլինի այն, որ այն հնչի այսպես`

Ես գնում եմ ԱՄՆ զբոսաշրջության նպատակով և ցանկանում եմ անցկացնել այնտեղ որոշ ժամանակ, իմ դստեր կամ որդու հետ:

3. Վեճի բռնվել դեսպանատան աշխատակցի հետ

Երբեք վեճի չբռնվեք դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկի հետ, եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ, հարցրեք քաղաքավարի:

4. Նյարդային վիճակ

Եթե ձեզ վստահորեն պահեք և չնարդայնանաք, ապա ավելի հավանական է ստանաք դրական պատասխան:

Դեսպանատան աշխատակիցները ապավինում են միշտ ձեր կողմից տրամադրված տեղեկատվությանը և նրանց որոշումը կախված է, թե ինչպես դուք կարձագանքեք իրենց տված հարցերին, եթե նյարդային վիճակի մեջ չլինեք, ապա ամեն ինչ բարեհաջող կանցնի:

5. Հակասող տեղեկատվություն

Անհամապատասխանություն, որը նշված է փաստաթղթերում, որ դուք ասում եք հարցազրույցի ժամանակ հակառակը, այն կարող է ձեր դեմ վատ ազդեցություն ունենա:

Կիսվել նյութով