5 արտահայտություն, որ յուրաքանչյուր տղամարդ ուզում է լսել իր կնոջից

5 արտահայտություն, որ յուրաքանչյուր տղամարդ ուզում է լսել իր կնոջից

Երբևէ գլխի ընկե՞լ եք, որ միայն կանանց չէ, որ հաճոյախոսությունները դուր են գալիս: Տղամարդիկ նույնպես սիրում են լավ բառեր լսել իրենց հասցեին և հատյկապես սիրելի կանանցից: Դա ստիպում է տղամարդուն իրեն գնահատված ու կարևոր զգալ: Հաճոյախոսությունները բարձրացնում են նրա ինքնագնահատականն ու օգնում լավ զգալ հարաբերություններում: Ահա թե նրանք ինչ են սիրում ու ուզում լսել իրենց սիրելի կանանցից:

Միայն քեզ հետ եմ ես ինձ ապահով զգում

Անվտանգությունն ու ապահովությունը հարաբերություններում կանանց հիմնական պահանջմունքներից է: Տղամարդիկ գիտեն, որ կանայք իրենց մեջ աջակցություն են փնտրում, այդ պատճառով էլ նրանք փորձում են պաշտպանել սիրելի կնոջը: Երբ դա ստացվում է նրանց մոտ, նրանք իրենց ուժեղ տղամարդ են զգում: Իսկ երբ ասեք այս արտահայտությունը, նա կհասկանա, որ հիանալի կատարում է իր դերը:

Դու ճիշտ ես

Կանանց մեծամասնությունը դժվարանում է խոստովանել, որ սխալ է թույլ տվել. նրանք միշտ ուզում են ճիշտ լինել, բայց պատմության ամենասկզբից տղամարդն իրեն ընտանիքի գլուխն է համարել ու նաև սիրել մրցակցել: Այդ պատճառով էլ եթե նույնիսկ դժվարանում եք, ամեն դեպքում փորձեք երբեմն նրան ասել, որ նա ճիշտ է: Նա շատ գոհ կլինի ու իրեն օգտակար կզգա:

Ինչ էի անելու առանց քեզ

Այսպիսի բառերի շնորհիվ դուք ցույց եք տալիս, որ ճեք կարողանում որևէ ուրիշ մեկին պատկերացնել նրա փոխարեն ու գնահատում եք նրան: Տղամարդու համար չկա ավելի կարևոր բան, քան իմանալը, որ ինքն անփոխարինելի է իր սիրելիի համար:

Դու հիանալի հայր կլինես

Նույնիսկ եթե ընտանիք կազմելը դեռ չկա ձեր ծրագրերում, երբ տեսնում եք որ նա օրինակ խաղում է իր զարմիկների կամ ընկերների երեխաների հետ, ասեք նրան, որ կարծում եք` նա հիանալի հայր կլինի: Այս կերպ դուք հաստատում եք, որ նրան արժանի ու ձեզ համապատասխան մարդ եք համարում: Բայց պատրաստ եղեք, որ այսպիսի խոստովանությունը կարող է դիպչել նրա հոգուն:

Ինձ դուր է գալիս, երբ…

Ձեր տղամարդը համեղ պատրաստե՞լ գիտի, կամ միգուցե կիթա՞ռ է հիանալի նվագում: Անկախ այն բանից` ինչ է նա կարողանում անել, ասեք, որ գնահատում եք նրա հմտություններն ու ջանքերը: Ոգևորեք նրան, ցույց տվեք, որ նկատում եք նրա ունիկալությունը: Դա բարձրացնում է նրա ինքնագնահատականը ու ցույց է տալիս` ինչն եք սիրում նրա մեջ: Վերջիվերջո, նա կուզի, որ հպարտանաք իրենով:

Նյութի աղբյուր՝ blognews.am