4 տղաներ ներխուժեցին 75-ամյա կնոջ բակ. երբ կինը հասկացավ պատճառը` արտասվեց

4 տղաներ ներխուժեցին 75-ամյա կնոջ բակ. երբ կինը հասկացավ պատճառը` արտասվեց

Տարեց մարդկանցից շատերը ցանկանում են մենակ և ինքնուրույն ապրել, բայց հաճախ օգնության կարիք են զգում: Տնային գործերը մեծ ջանքեր և ժամանակ են պահանջում: Եթե այս ամենին զուգահեռ ունեք նաև մեծ այգի, խնդիրն ավելի է բարդանում:

Նման խնդրի հետ բախվեց 75-ամյա Ջերի Սաթլը: Քաղաքը, որտեղ ապրում է այս կինը, Տեխասի նահանգում է գտնվում: Տեղի օրինապահ մարմինները սահմանել են օրենք, որի համաձայն տեղի բնակիչները իրենց հողատարածքում 45սմ բարձրությունից ավելի իրավունք չունեն խոտ աճեցնելու:

Երբ ոստիկանները խախտում նկատեցին, նրանք տարեց կնոջը դատարանի ծանուցման թուղթ ուղարկեցին: Կինը տեղյակ չէր այդ ամենից, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալելու լիազորություն տարածեց:

Այդ նորությունը արագ տարածվեց քաղաքի բնակչության մեջ: 4 տղաներ որոշեցին համապատասխան միջոցներ ձեռնարկել կնոջը օգնելու համար: Նրանք վերցրեցին իրենց խոտ հնձելու սարքերը և գնացին կնոջ տան տարածքի խոտերը հնձելու:

Երբ կինը տեսավ, թե երեխաները ինչ են անում` արտասվեց: Բնակիչներից շատերը միացան տղաներին և խնդրին լուծում տվեցին:

Կինը հուզմունքից բառեռ չէր գտնում շնորհակալություն հայտնելու համար: Նա միայն ասաց, որ հազվադեպ է բառերի ընտրության հարցում դժվարություն ունենում, իսկ այս մեկը նման դեպքերից էր:

Նյութի աղբյուր՝ Հայ Ինֆո