Մամուլ

«2019-ի հունվարից մարդիկ կարող են անանուն հայտնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին»․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացել է ամփոփոիչ զեկույցով։

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ վարչապետի հրաժարականից հետո պետք է ձևավորվի նոր խորհրդարան, նոր կառավարություն, որից հետո ամփոփիչ զեկույցներ ներկայացնելը անխուսափ են․

«Բոլոր բարեփոխումները իրականացվում են նոր տեխնոլոգիաների միջոցով, նպատակը մուլտիմեդիական պատկերների միջոցով ինֆորմացիան տեղ հասցնելն է։

Վարչական համաներում է հասցվել 1 մլն 260 մարդու, արդյունքում կարճվել է հազար վարույթ։ Այս պահի դրությամբ ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, համաներում է շնորհվել ավելի քան 1000 շահառույի»։

Ապագայում սպասվող բարեփոխումներից է լինելու այն, որ
Երևանում, Գյումրիում, Վանաձորում բացվելու են հիվանդանոցային բաժանմունքներ բանտարկյաների համար։ Դրա շնորհիվ նարնք կկարողանան ավելի փաքր ռեսուրսով ավելի շատ բանտարկյալի օգնություն ապահովել։

«Մեր կողմից իրականացված կարևոր քայլերից էր նաև այն, որ սկսեց գործել Պատիժը պայմանական վաղաժամկետ կրելու ձևաչափը, որի շնորհիվ 240-250 անձ ազատ է արձակվել, այն կազմում է դիամծների 1 3-րդ տոկոսը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համաներման է արժանացել նաև ցմահ բանտարկալ։

Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ այժմ այն դատապարտյաները, որոնց արգելված է տեսնել իրենց մերձավոր ազգականներին, կունենան տեսազանգի հնարավորություն, որը կտևի 20 րոպե։

Բանտարկյաներին դարձյալ կտրվի անձը հաստատող փաստաթուղթ, որի շնորհիվ նարնք կարող են մասնակցել քաղաքացիական կյանքին։

Կարևոր ձեռքբերում է նաև այն, որ 2019 թվականի հունվարից մարդիկ հնարավորություն կունենան կոռուպցիոն բնույթի
հանցագործությունների մասին առցանց տեղեկացնել։

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաև այլ բարեփոխումներ և ձեռքբերումներ։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում