ԱշխարհԺամանց

20-րդ դարի բռնապետների երեխաների ճակատագրերը

Բռնապետները բոլորիս չափազանց դաժան ու անզգա են թվում, և դժվար է պատկերացնելը, որ նրանք ևս երեխաներ են ունեցել: Հետաքրքիր է՝ ինչ հարաբերություն են ունեցել նրանք իրենց երեխաների հետ, ինչպես են դասավորվել վերջիններիս ճակատագրերը:

Յակով Ջուղաշվիլի

Յակովը Ստալինի որդին է Եկատերինա Սվանիձեի հետ առաջին ամուսնությունից: Կինը մահացել է երեխայի ծնունդից կես տարի անց՝ տիֆի համաճարակի արդյունքում: Ստալինը, ով շատ էր սիրում իր կնոջը, ասել է. «Այդ արարածը փափկեցնում էր իմ քարե սիրտը: Նա մահացավ, և նրա հետ միասին հեռացան մարդկանց նկատմամբ իմ վերջին ջերմ զգացմունքները»: Յակովը գրեթե որբ դարձավ, քանի որ նրա հեղափոխական հայրը մշտապես բացակայում էր տանից՝ միայն նյութական օգնություն ցուցաբերելով: Տղայի դաստիարակությամբ զբաղվում էին մոր հարազատները, և նա մեծացավ բարի ու մարդասեր:

1921-ին Ստալինը որոշեց վերցնել իր որդուն: Լեռնային գյուղում մեծացած և ռուսերենին գրեթե չտիրապետող Յակովը Մոսկվայում այնքան էլ հարմարավետ չէր զգում: Ստալինը շատ սառն էր նրա նկատմամբ: Հոր ջերմությունն ու սերը նա այդպես էլ չզգաց, քանի որ բռնապետի ընտանիքում տիրում էին դաժան կանոնները: Հայրը ոչ մի անգամ Յակովին «որդի» չի կոչել, և ամենաթեթև սխալի համար անգամ ծեծի էր ենթարկում նրան: Հնարավոր է, որ այդ եղանակով Ստալինը փորձում էր Յակովի մոտ ամուր ու ուժեղ բնավորություն ձևավորել:

Հոր հետ լարված հարաբերությունները, մշտական վերահսկողությունն ու նրա հանդեպ քննադատությունները Յակովին հասցրին ինքնասպանոթյան փորձի: Բարեբախտաբար, փորձը հաջող ավարտ չունեցավ. Յակովը ողջ մնաց, սակայն հիվանդանոցում հայտնվեց: Իսկ Ստալինը միայն ծիծաղում էր նրա վրա: Ոչ մի անգամ չայցելեց որդուն հիվանդանոցում, միայն նամակ գրեց կնոջը. «Յաշային փոխանցիր իմ կողմից, որ նա գործեց ինչպես խուլիգան ու շանտաժիստ, որի հետ ես չունեմ ու չեմ կարող ունենալ ոչ մի կապ»: Սակայն հետագայում հոր ու որդու հարաբերությունները համեմատաբար լավացան:

Պատերազմի սկզբում, երբ Յակովը նոր էր ավարտել հրետանային ակադեմիան, նրան դիրքեր կանչեցին: Ուղևորվելուց առաջ նա հեռախոսազրույց ունեցավ հոր հետ, ով կարճ մի բան ասաց. «Գնա՛ և կռվի՛ր»: Արդեն երեք շաբաթ անց Յակովը գերի ընկավ Վիտեբսկում:

Նա իրեն այնտեղ տղամարդավայել պահեց, սակայն շատ անհանգիստ էր, քանի որ ելք չէր գտնում իրավիճակից: Նրա անունը ֆաշիստներն անմիջապես սկսեցին օգտագործել քարոզչական նպատակներով, բացի դրանից, ամեն օր ռադիոյով Ստալինի հայտարարությունն էին ներկայացնում. «Մենք ռազմագերիներ չունենք, մենք միայն հայրենիքի դավաճաններ ունենք»:

1943-ին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում Յակովը վախճանվեց:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում