17-ամյա աղջիկն ընկերուհու փոխարեն միամիտ հաղորդագրությունն ուղարկեց ընկերոջն ու մի քանի ժամ անց ինքնասպան եղավ. ահա թե ինչ էր գրված

Ներկայացնում ենք 17-ամյա Շառլոտա Գայի՝ բժշկական քոլեջի ուսանողուհու պատմությունը, ով ինքնասպան եղավ սխալ հաղորդագրության պատճառով, որը նախօրեին ուղարկել էր իր ընկերոջը:

Աղջիկը 20-ամյա Ջեք Հյորսթի հետ հանդիպում էր մոտ 2 տարի, երբ պատահմամբ իմացավ, որ նա հարաբերություններ էր պահպանում նախկին ընկերուհու հետ:

Նշվում է, որ Շառլոտան հակված էր ընկճախտի և հոգեբույժի էր այցելում: Նա նաև Ջեքին հաճախ էր պատմում ինքնասպանության մասին: Խանդոտ աղջիկը տղային գրեց, որ իրենք ավելի լավ է՝ բաժանվեն, թեև նա ոչնչում մեղավոր չէր:

«Նա ինձ ասաց, որ զգում էր, որ ես իրեն խաբում էի: Նրան հակառակում համոզել չէր ստացվում, նա երես թեքեց ինձնից: Ես տեսնում էի, թե նա ինչպես էր նոր ընկերներ գտել քոլեջում, երջանիկ էր: Իսկ ես չէի դադարում նրան գրել՝ փորձելով վերադարձնել»,- պատմեց Ջեքը:

2017թ. սեպտեմբերի 21-ին նա ընկերոջն ասաց, որ ուզում է բաժանվել, թեև վերջինս դեմ էր: Նրանք շարունակում էին նամակագրությունը սոցցանցում և մի քանի օր հեռախոսով էին շփվում: Բայց մի օր Ջեքը չկարողացավ զանգել սիրելիին:

Մինչ նա իր տեղը չէր գտնում, Շառլոտան ժամանակ էր անցկացնում ակումբներում: Հաջորդ օրը նա վերջապպես կապի դուրս եկավ և Ջեքին գրեց, որ իրենք պետք է խոսեն:

Բայց երիտասարդը զբաղված էր, ուստի առաջարկեց խոսակցությունը երեկոյան տեղափոխել: Մեկ րոպե անց նա սիրելիից հաղորդագրություն ստացավ, որը հաստատ իրեն չէր ուղղված… Դրանում նա ընկերուհուն գրում էր, որ Ջեքին ուրիշի հետ էր դավաճանել:

«Դրանից հետո գրել էր. «Ներիր ինձ, ես սարսափելի մարդ եմ»: Ես զայրացած էի և չէի ուզում նրան լսել: 17 րոպե անց նա գրեց. «Ես քեզ սիրում եմ, և իմանալը, որ դու իձ ատում ես, չափազանց է»,- պատմեց Ջեքը:

Դրանից հետո Շառլոտան դադարեց պատասխանել Ջեքի զանգերին և հաղորդագրություններին, մշտապես կապի մեջ չէր: Երիտասարդը ոստիկանություն կանչեց: Աղջկան մահացած գտան քոլեջի մոտ:

Նյութի աղբյուր՝ EnterTrain
Մեկնաբանել
Loading...