Աշխարհ

11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզում «Տարվա մարդ» է ճանաչվել

11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզում «Տարվա մարդ» է ճանաչվել։ Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզի Կոնակովո շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար հաղթել է «Տարվա մարդ-2018» դաշնային մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում: 

«Չկա ավելի ազնիվ գործ, քան կարիքի մեջ գտնվողին օգնելը: Ես հպարտանում եմ նրանով, որ կարողացել եմ ղեկավարներիս սպասելիքներն արդարացնել: Միայնակ ոչինչ չես կարող անել, պետք է թիմ ունենաս, անձնակազմ, որտեղ փոխադարձ վստահություն կա»:

Էրիկ Մինասյանը ծառայության մեջ է 2007 թվականից: Նա մասնակցել և ղեկավարել է հրդեհաշիջման ավելի քան 100 աշխատանքների՝ անձամբ փրկելով 11 մարդու կյանք: Նա պարգևատրվել է «փայլուն ծառայության» երրորդ կարգի շքանշանով:

Կիսվել նյութով