Մամուլ

10 օր էլ չանցած Փաշինյանի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց առնվազն 50․000 հայ ընտանիքի հոգսեր

10 օր էլ չանցած Փաշինյանի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց առնվազն 50․000 հայ ընտանիքի հոգսեր

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետ ընտրվելուց 10 օր էլ չանցած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց առնվազն 50․000 հայ ընտանիքի հոգսերը։

Խոսքը զինծառայողների ընտանիքների մասին է, որոնք ստիպված էին լինում գրեթե ամեն շաբաթ իրենց զինվորներին հիգիենայի պարագաներ, հագուստ կամ սնունդ ուղարկել։

Այսօր էլ ՊՆ-ն հայտարարեց, որ 450 նոր լվացքի մեքենա է տրամադրվել տարբեր զորամասերի։

Նիկոլ Փաշինյան

Սա ապացույցն է այն բանի, որ Փաշինյանն ու իր կառավարությունը գործում են ի նպաստ հայոց պետականության զարգացման, ինչը չի կարելի ասել նախորդ կառավարությունների մասին։

Սա նշանակում է, որ պետական բյուջեն չգռփելու պարագայում յուրաքանչյուր խնդիր կարող է լուծվել։

20 տարվա թալանածն ու ավերածը հնարավոր չէ մեկ օրում կարգի բերել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում։ Բայց հնարավոր է, իսկապես հնարավոր է, ժամանակի հարց է։

Ամեն ինչ լավ է ու լավ է լինելու, եթե իհարկե պահպանենք սիրո և համերաշխության մթնոլորտը, եթե նեցուկ լինենք մեր նորընտիր վարչապետին ու կառավարությանը, իսկ բողոքներն ու քննադատություններն էլ լինեն ողջախոհության և խելամտության սահմաններում, այլապես ամենքս էլ կարող ենք փողոց փակել կամ կամրջից նետվելու սպառնալիքով մեր անձնական խնդիրների մասին բարձրաձայնել․․․»

Կիսվել նյութով