ԺամանցՕգտակար

10 կարևոր խորհուրդ, հարսանեկան արարողությունը ճիշտ կազմակերպելու համար

10 կարևոր խորհուրդ, հարսանեկան արարողությունը ճիշտ կազմակերպելու համար:

Եթե ցանկանում եք շատ բարձր մակարդակով անցկացնել ձեր հարսանեկան արարողությունը, պետք է փորձեք կազմակեպել այն առանց թերությունների և սխալների։

Այժմ կանդրադարնանք է այն տարածված սխալներին, որոնք թույլ են տալիս հարսանիքների կազմակերպման ժամանակ։

1. Հարսանեկան արարողությունները կազմակերպվում են առանց նախնական բյուջեն քննարկելու

Հարսանիքին պատրաստվելը պետք է սկսվի բյուջեի չափը որոշելուց։ Ի վերջո, սա հարսանիքի հիմքն է։

Ապագա հարսը կարող է հայտնվել վատ դրության մեջ, եթե թանկարժեք հարսի շորի պատճառով կարիք լինի հյուրերի թիվը կրճատել։

2. Հարսանեկան արարողության ծրագիր չի կազմվում

Նախնական ծրագիր կազմելը կօգնի նորապսակներին արաողության ընթացքը ճիշտ կազմակերպել և հասկանալ, թե ինչեր կան դեռ անելու։

3. Կազմակերպման ամբողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա

Զույգերը պետք է զբաղվեն միայն այն հարցերով, որոնք իրենց իրոք մեծ բավականություն են պատճառում, իսկ մնացած հարցերը կարելի է հանձնարարել մտերիմներին։

4. Հյուրերին չեն առաջարկում հետևել դրես-կոդին

Հյուրերին շատ մեծ հաճույք է պատճառում գեղեցիկ հագնված և հարդարված ներկայանալ հարսանեկան արարողությանը, սակայն հստակ որոշված դրես-կոդը ձեր միջոցառումը կդարձնի ավելի նրբաճաշակ և գեղեցիկ։

5. Հրավիրում են բոլորին՝ առանց բացառությունների

Հարսանիքը տոն է նախ նորապսակների և ապա հյուրերի համար։ Այդ իսկ պատճառով պետք է կազմվի այնպիսի հյուրերի ցանկ, որը երկու կողմերին էլ հաճելի և հարմար լինի։

6. Պատվիրում են ռեստորանը՝ հյուրերի թվաքանակով

Պետք է հաշվի առնել այն փաստը, որ նորապսակների կողմից հրավիրված հյուրերի մոտ 90% -ը անպայման ներկա կգտնվի տոնակատարությանը, ուստի դահլիճը պետք է պատվիրված լինի այդ թվաքանակով:

7. Հարսնացուները սննդակարգի են անցնում

Եթե հարսնացուն մտադիր է 2 չափս փոքր հարսանեկան շոր վերցնել, ապա ավելի լավ կլինի մի անգամ ևս մտածել այդ մասին։

Հարսանիքին պատրաստվելու ժամանակ դուք արդեն շատ մեծ սթրեսի եք ենթարկվում, իսկ սննդակարգի պատճառով դուք ավելի կտանջվեք և կունենաք ոչ թարմ տեսք։

8. Հյուրերին ստիպում են սպասել

Նորապսակները հյուրերին կարող են շատ վիրավորել, եթե ստիպեն շատ սպասել իրենց։ Պետք է հիշել, որ այդ օրը միայն նորապսակների համար չէ, ինչը կարևոր է։

9. Կենտրոնանում են մանրուքների վրա

Կատարյալ արարողություններ երբեք չեն լինում։ Ձեզ միշտ թվալու է, թե ավելի լավ կարող էիք կազմակերպել ։ Թողեք, որ ամեն ինչ գնա իր հունով։ Նորապսակները պետք է հանգստանան և վայելեն իրենց տոնը։

10. Փորձում են գոհացնել բոլորին

Դուք կփչացնեք ձեր տրամադրությունը հարսանիքին պատրաստվելուց և այդ օրը, եթե անընդհատ մտածեք, թե ձեր հյուրերը ինչ կմտածեն և ինչ տպավորություն կստանան ձեր հարսանեկան արարողությունից։

Աղբյուր

Կիսվել նյութով