Մամուլ

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Մակրոն

Հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Նա ասաց, որ այս պայքարը Ֆրանսիայի պայքարն է։

«Չկան բառեր՝ նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Նա, ով գիտեր Ֆրանսիան 1915-ից ի վեր, դատապարտել է Ցեղասպանությունը Անատոլ Ֆրանսի ձայնով, իր նավատորմի 3-րդ էսկադրային ուղարկել փրկելու հազարավոր մարդկանց։ Նա, ով պայքարեց, որ 2001-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեր Ցեղասպանությունը:

Ո՛չ, այս պայքարը չի ավարտվի, որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը, Ֆրանսիայում այս օրը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր», – ասաց Մակրոնը:

«Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր այստեղ. վաղեմի հիշողության պահապան Արարատ լեռան, որ ոչ մի սահման երբեւիցե չի կարող ջնջել, նրա հավերժական ձյուների, Նոյան տապանի երազների հետ:

Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը։ Այս մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել։

Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, թե ցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։

Աղբյուր՝ armtimes.com

Share