Մամուլ

Օրվա կադր. Հայկ Մարությանը դուրս է եկել վազքի

Երևանի նոր քաղաքապետը, որը մի քանի օրից, կստանձնի պաշտոնը, վաղ առավոտյան դուրս է եկել վազքի։ Երևանի փողոցներից մեկում նրան «որսացել» է Sputnik Արմենիայի լուսանկարիչը։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով