ԱշխարհՄշակույթ

Քուվեյթում արգելվել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը

Քուվեյթի իշխանությունները երկրում անցկացվող գրականության 43-րդ միջազգային փառատոնի շրջանակում «սև ցուցակում» են ներառել մոտ հազար գիրք, այդ թվում՝ համաշխարհային գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը:

Ինչպես նշում է The Guardian-ը, 19-րդ դարում գրված վեպում ներկայացվում են այն ժամանակվա ռուսական կայսրությունում տիրող բարոյական նորմերը: Դրանում շոշափվում են ազատ կամքի դրսևորման ու Աստծո գոյության թեմաները, ինչը չի համընկնում Քուվեյթի խիստ պահպանողական քաղաքականության և հասարակության ընկալումների հետ:

Պարբերականը նշում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկրի իշխանություններն արգելել են ավելի քան 4.000 գիրք, այդ թվում՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճար»-ն ու Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը:

Նշվում է, որ գրականության փառատոնին մասնակցող բոլոր գրքերը նախապես ուսումնասիրվել են գրաքննող հանձնաժողովի կողմից, որի նպատակն է բացառել իսլամը կամ Քուվեյթի արդարադատական համակարգը վիրավորող, երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող, հասարակության շրջանում ըմբոստություն սերմանող, անբարո քայլերի դրդող գրքերի ներառումը:

Կիսվել նյութով