ԱշխարհԺամանց

Քորթնին ծնողների ամուսնալուծության պատճառով 5 տարի միայն սև հագուստներ է կրել․ 20 փաստ Քարդաշյանների ընտանիքի մասին

6+3 անդամից բաղկացած Քարդաշյանների ընտանիքին գիտեն աշխարհում գրեթե բոլորը: Նրանք խելագար են, ոճային ու գրեթե միշտ ուշադրության կենտրոնում, չնայած, որ տաղանդով այդքան էլ չեն փայլում: 2007 թվականից նրանց առօրյան դարձել է հեռուստահաղորդում՝ “Keeping Up with the Kardashians” («Քարդաշյանների ընտանիքը»), և ավելի լայնացրել նրանցով հետաքրքրվողների շրջանակը: Առաջարկում ենք ծանոթանալ Քարդաշյանների ընտանիքի մասին մի քանի փաստի:

1. Ռոբերտ Քարդաշյանը՝ ընտանիքի հայրը, հայկական ծագումով ամերիկացի փաստաբան էր ու բիզնեսմեն: Նա համազգային ճանաչում է ձեռք բերել, երբ 1995 թվականին դարձել էր ընկերոջ՝ դերասան, ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Օ.Ջ. Սիմփսոնի դատապաշտպանը: Վերջինիս մեղադրել էին նախկին կնոջ՝ դերասանուհի Նիքոլ Բրաուն Սիմփսոնի ու նրա ընկերոջ սպանության մեջ: FX հեռուստաընկերության “The People v. O. J. Simpson: American Crime Story” մինի հեռուստասերալում Ռոբերտ Քարդաշյանին մարմնավորել է Դեյվիդ Շվիմմերը:

Robert Qardashyan

2. Քրիս Ջեններն և Ռոբերտ Քարդաշյանն ամուսնալուծվել են 1991թ.-ին՝ Քրիսի դավաճանության պատճառով: Ռոբ ու Քորթնի Քարդաշյաններն իրենց կամքով մնացել են հոր հետ:

3. Քրիս Ջենները տանել չի կարողանում, երբ իրեն տատիկ են անվանում: Թոռները նրան դրա փոխարեն “Lovey” («սիրելիս») են անվանում:

4. Քորթնի Մերի Քարդաշյանն ասում է, որ լավագույն խորհուրդը, որ ստացել է մորից հետևյալն է. «Համապատասխանեցրու վարտիքդ կրծքկալիդ հետ»: Ինչ խոսք, անփոխարինելի և շատ կարևոր խորհուրդ է:

kourtney kardashian

5. Նա և Ռոբը միակն են Քարդաշյանների ընտանիքում, որ քոլեջ են ավարտել: Քորթնին մասնագիտացել է թատերական արվեստում և սովորել է իսպաներեն, Ռոբը՝ բիզնես:

6. Քորթնին ծնողների ամուսնալուծության պատճառով 5 տարի շարունակ միայն սև հագուստներ է կրել:

7. Քարդաշյանների ընտանիքն առաջին անգամ գրավել է մեդիայի ուշադրությունը Քիմբերլի Նոել Քարդաշյանի շնորհիվ: Նա Փերիս Հիլթոնի լավագույն ընկերներից էր և Լինդսեյ Լոհանի ոճաբանը: Քիմն ավելի ճանաչված դարձավ 2007 թ.-ին համացանցը պայթեցրած հոլովակով, որտեղ նա սիրով է զբաղվում նախկին ընկերոջ հետ:

8. Քիմ Քարդաշյանը մեկ անգամ հասարակական զուգարաններ է բացել Նյու Յորքում:

9. 2008 թվականին Քիմը ճանաչվել է Google–ի ամենաշատ փնտրված անձը:

10. Նա թույլ չի տվել, որ իր հարսանիքին Քլոեն ելույթ ունենա. Քլոեն սովորաբար շատ է խոսում: 11. Քիմը կարողանում է անգլերեն այբուբենը համրերի նշաններով ցույց տալ:

12. Այսօր Քիմ Քարդաշյանն ընդգրկված է Instagram–ում ամենաշատ հետրևորդ ունեցող աստղերի թոփ 10ում:

13. Քլոե Ալեքսանդրա Քարդաշյանը հորը նվիրված դաջվածք ունի:

khloe kardashian Tattoo

 

14. 2001թ.ին նա ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով նա կորցրել էր հիշողության մի մասը:

15. Նա հայտնի է նաև որպես «խելացի ու սարկաստիկ քույր»:

16. Նա Նորթ Ուեսթի կնքամայրն է:

khloe kardashian

17. Քլոե Քարդաշյանն ամուսնացած է եղել մեկ անգամ՝ բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ:

18. Քլոե Քարդաշյանին նվիրված մի բեմականացում կա: Դրա անվանումն է “Khloe Kardashian Meets The Easter Bunny: An American Play”:

19. Ռոբերտ Արթուր Քարդաշյանն ունի նասկիների իր բրենդը՝ “Arthur Georg” անվամբ:

20. Ռոբ Քարդաշյանը շաքարային դիաբետ ունի:

Qardashyan

Հիմա այս բազմանդամ ընտանիքը բաղկացած է ոչ միայն Քարդաշյաններից, այլ նաև Ջեններներից: 1991թ.-ին՝ Ռոբերտ Քարդաշյանից բաժանվելուց հետո Քրիսն ամուսնացել է օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Բրյուս Ջենների հետ, նրանից ունեցել 2 երեխա՝ Քենդալ ու Քայլի Ջեններները:

Աղբյուր՝ VNews – Culture

Կիսվել էջում